• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում Հունաստանի Կալամատա քաղաքում

18 ապրիլի, 2022

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Հունաստանի Կալամատա քաղաք՝ մասնակցելու Կալամատայի քաղաքապետարանի և Կալամատայի Հայերի միության համագործակցությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը, Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասը, Հունաստանի և Կալամատա քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը: Իր խոսքում քաղաքապետ Վասիլոպուլոսը նշեց, որ 107 տարի առաջ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ ընդգծելով անմեղ զոհերի հիշատակման և ոգեկոչման կարևորությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանն ընդգծելով, որ 107 տարի առաջ տեղի ունեցած Հայերի ցեղասպանությանը հաջորդեցին Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունները, 1955թ. Պոլսի զարգացումները, 1974թ. Կիպրոսի զավթումը և 2020թ. թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախ ներխուժումը, որի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավիրվեցին եկեղեցիներ, մշակութային կոթողներ:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հունաստանի խորհրդարանը շարունակելու է պահանջել միջազգային հանրությունից ճանաչելու Հայերի ցեղասպանությունը, որպեսզի այլևս մարդկությունը չառերերսվի նմանատիպ ոճրագործությունների հետ:

Ողջունի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշելով, որ մեծ պատիվ է որպես Հունաստանում ՀՀ դեսպան Կալամատա կատարած առաջին այցի շրջանակներում մասնակցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Դեսպանը նշեց, որ այս օրերին Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ տեղի են ունենում Հունաստանի տարբեր քաղաքներում՝ Աթենքում, Քսանթիում, Ալեքսանդրուպոլիում, Սալոնիկում, Կալամատայում և այլ քաղաքներում: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ Հունաստանը այն եզակի երկրներից է, որտեղ թե՛ մեծ և թե՛ փոքր քաղաքներում հիշում են այդ օրերը, հարգում անմեղ զոհերի հիշատակը: Այդ համատեքստում դեսպան Մկրտչանն արձանագրեց, որ դա չափազանց կարևոր է, քանի որ հիշատակումը կարևոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Միաժամանակ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը, Հունաստանի, Կիպրոսի և մի շարք այլ բարեկամ երկրների հետ միասին պարբերաբար հեղինակում է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված բանաձևեր՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում: Դեսպանն իր խորհին երախտագիտությունը հայտնեց հույն եղբայրական ժողովրդին՝ Հայաստանի և հայ ժողովրդի բնական դաշնակցին վերջինիս կողմից ցուցաբերվող աջակցության համար ընդգծելով, որ կշարունակի ջանքեր գործադրել էլ ավելի ամրապնդելու երկու երկրների դաշնակցային հարաբերությունները: Դեսպանն արձանագրեց, որ երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, ընդհանուր սպառնալիքներ, նաև ընդհանուր պատմություն, որն որույն դերակատարություն ունի երկու պետությունների ձևավորման գործում: Իր խոսքի վերջում դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Կալամատայի հույներին՝ Կալամատայի հայկական համայնքի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու համար:

Միջոցառման ավարտից հետո կայացավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական խաչքարի մոտ՝ Կալամատայի քաղաքապետի, Հունաստանում ՀՀ դեսպանության, Հունաստանի խորհրդարանի պատգամավորների, Կալամատայում Հունաստանի ԶՈՒ-ը ներկայացնող հրամանատարի ներկայացուցչի, Հունաստանում հայկական համայնքի ներկայացուցիչների և Կալամատայի հայկական համայնքի եկեղեցիական խորհրդի նախագահի կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: